211652_close_icon
views-count3237 դիտում article-date 22:41 15-06-2019

Դոնալդ Թրամպ. Եթե ընտրություններում պարտվեմ, ԱՄՆ-ում տնտեսական աղետ է լինելու

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը վստահ է, որ ամերիկյան տնտեսությունը «աննախադեպ աղետի կենթարկվի», եթե ինքը չհաղթի 2020թ. նոյեմբերին պետության ղեկավարի ընտրություններում: «Թրամպի տնտեսություն ռեկորդներ է խփում, և շատ բան դեռ առջևում է: Բայց եթե որևէ մեկը՝ ինձանից բացի, հաղթի 2020-ին (ես լավ գիտեմ այդ մրցակցությունը), ապա կլինի շուկաների այնպիսի փլուզում, ինչպիսին նախկինում դեռ ոչ ոք չի տեսել: Ամերիկան հզոր պահենք», գրել է Թրամպը իր թվիթերյան էջում: Ամերիկյան ղեկավարը չի հստակեցրել, թե տնտեսությունում կոնկրետ ինչ ռեկորդների մասին է խոսքը գնում:

Նմանատիպ նյութեր