հիմնական կայք
Լրահոս

Norway Chess. Լևոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը

Norway Chess. Լևոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին:


Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր եւ 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ:

Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր:

Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք