211652_close_icon
views-count10535 դիտում article-date 16:19 14-06-2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը ջահը հասցրել է Մուշում Գևորգ Չաուշի գերեզման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելեց Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: Պատվիրակությանը ընդունեց նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան էր. նորընտիր քաղաքապետը շտապել էր հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնակլան օրվա միջոցառումները: «Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասաց նա: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին հանձնեց Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվեց համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով: Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր նետեցին Արածանի գետ` հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետերը: Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին: Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչաչումը և հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը եղավ նաև Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասաց, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր