211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:58 13-06-2019

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Մոգերինիի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը: «Շնորհակալ եմ Ֆեդերիկա Մոգերինիի հետ տարածաշրջանային և միջազգային լայն շրջանակի հարցերի երկկողմանի արդյունավետ քննարկման համար՝ Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,-Զ. Մնացականյանի խոսքից մեջբերում է արել Ա. Նաղդալյանը։

Նմանատիպ նյութեր