211652_close_icon
views-count2037 դիտում article-date 14:49 13-06-2019

Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը գումար կտրամադրի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/978285.html]«Արմենպրեսը»[/url], ըստ փոփոխությունների՝ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար: Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի կատարման համար:

Նմանատիպ նյութեր