211652_close_icon
views-count1798 դիտում article-date 23:41 12-06-2019

Կանանց Մ-19 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաք

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը մարզահավաք կանցկացնի հունիսի 12-ից 20-ը: Հունիսի 14-ին և 16-ին ընկերական խաղեր են նախատեսված Բելառուս հասակակիցների հետ: Ուսումնամարզական հավաքի վերջին օրը՝ հունիսի 20-ին, ընկերական խաղում Մ-19 կանանց հավաքականը կհանդիպի 2005թ.-ին ծնված պատանիների հավաքականի հետ: Գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 27 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Քրիստինե Պապիկյան, ԱՖԴ «Հոմենմեն» Գայանե Սարուխանյան, «Գյումրի-2» Ամալյա Արշակյան, «Շեննիկ», Արմավիր Պաշտպաններ Նելլի Փարսադանյան, «Անի-2» Անյուտա Գալստյան, ԱՖԴ «Հոմենմեն» Սեդա Հակոբյան, «Անի-2» Անի Կարապետյան, «Անի-1» Մարիամ Հակոբյան, «Անի-2» Դիանա Գրիգորյան, «Գյումրի-1» Անուշ Առաքելյան, «ԳՈԼԶ - Գորիս» Զաբել Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ Նարե Ավետյան, «ՊՍՎ Քալ», ԱՄՆ Կիսապաշտպաններ Սիանա Իսպիրյան, «Անի-2» Կատրին Մելքոնյան, «Անի-1» Վերոնիկա Ասատրյան, «Գյումրի-1» Կարինե Եղյան, «Գյումրի-1» Աննա Դալլաքյան, «Գյումրի-1» Մանիկ Սարգսյան, «Գյումրի-1» Արենի Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ Թվին Դերդերյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ Նաիրի Դեր-Միգիրդիչյան, «Լեջենթս», Կալիֆորնիա, ԱՄՆ Հարձակվողներ Սուսաննա Բադալյան, «Անի-1» Մերի Ղազարյան, «Անի-1» Տաթևիկ Մովսիսյան, «Անի-2» Սվետլանա Համբարձումյան, «Գյումրի-1» Թվին Աղաբաբյան, «Քալիֆորնիա Մեջիք», ԱՄՆ Մարալ Արթին, ՖՖՍ Ֆրանկֆուրտ, Գերմանիա Նաիրի Դեր-Միգիրդիչյանն ու Մարալ Արթինը հավաքականին կմիանան հունիսի 16-ին:

Նմանատիպ նյութեր