Հայաստանում չկա որևէ ընկերություն, որը կապահովագրի աղբամաններ. Հայկ Մարությանն անհնարին պահանջներ է դնում «Սանիտեկ»-ի առջև. Analitik.am
Analitik.am-ը գրում է. Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ նախատեսվում է Երևան բերել 34 աղբատար մեքենա, սակայն հունիսի վերջին գալու է 29 մեքենա, որոնց միջոցով, ըստ Մարությանի, հնարավոր է լինելու իրականացնել աղբահանությունը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է լինելու աղբամանների հարցը, որոնց մասով «Սանիտեկ»-ը հայտարարել էր, որ մոտ 2000 աղբաման վնասվել է իշխանափոխության օրերին, Մարությանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ պետք է 8000 աղբաման լինի, բայց չկա այդ աղբամանները: Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, պայմանագրով պետք է ապահովագրված լինեն այդ աղբամանները, թող ապահովագրեն»:
Մանրամասներն՝ այստեղ
Տեսանյութը՝ News.am-ի
Տեսանյութ