211652_close_icon
views-count1005 դիտում article-date 22:54 12-06-2019

Երևանում կայացել է ստարտափներին ուղղված BANA-ի ներդրումային համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ հունիսի 11-ին միավորել էր հայ եւ եվրոպացի գործարար-ներդրողներին: BANA-ի 2-ամյակին նվիրված ներդրումային համաժողովի հատուկ հյուրն էր միջազգային Crosspring վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդը, նաեւ Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Ջեսուս Լոզանոն, որոնք արդեն ներդրումներ են արել հայկական ստարտափ թիմերում։ Կոնֆերանսի խոսնակներն էին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո Դե Լա Ռոսան, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը։ Հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին Հայաստան է բերել ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Նա սկսել է հրեշտակային ներդրումներ կատարել 2005 թվականից, ներդնում է ստեղծման փուլում ՏՏ ստարտափների մեջ` ներառյալ հայաստանյան ստարտափները: Մորիսը BANA-ում հրեշտակ ներդրող է, որպես խորհրդատու եղել է կազմակերության հիմնադրման օրվանից: BANA-ի ներդրումային կոնֆերանսի նպատակն էր հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարևորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը բարձր է գնահատում բիզնես հրեշտակների աջակցությունը ստարտափերին ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի, փորձի փոխանցման և նրանց ուղղորդելու առումով: «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցում ներգրաված եվրոպացի ներդրողները արժեքավոր աշխատանք են կատարում այս առումով՝ կիսելով իրենց փորձը և հմտությունները հայկական ստարտափ թիմերի հետ», - նշել է նա: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն իր ողջույնի խոսքում շնորհավորել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին գործունեության 2-ամյակի առիթով՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրի զարգացման համար: Եվրոպական միությունը աջակցում է Business Angel Network of Armenia-ին ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի միջոցով: BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսի բիզնես հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի. «Ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարևոր է մեր երկրի համար, և ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի»։ BANA.am-ը գործարարներին հնարավորություն է տալիս արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։ BANA-ի հրեշտակներն արդեն ներդրում են կատարել 6 թիմում, այժմ բանակցություններ են ընթանում եւս նոր երեք ստարտափ թիմում ներդրումներ անելու համար։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր