211652_close_icon
views-count2251 դիտում article-date 18:57 12-06-2019

Մադրիդում թալանել են Զիդանի և Իսկոյի տները

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և կիսապաշտպան Իսկոյի տներն այս շաբաթ կողոպուտի են ենթարկվել: Ոչ ֆրանսիացին, ոչ էլ իսպանացին տանը չեն եղել, երբ չարագործները մտել են այնտեղ: Թե տներից ինչ են տարել, այդ մասին ոստիկանությունը չի հայտնում: «Ռեալը» ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն իր ֆուտբոլիստների տներում և նրան խորհուրդ է տալիս տնային լուսանկարները չտեղադրել սոցցանցերում, քանի որ դրանք կարող են գողերին օգնել՝ կողոպուտի ժամանակ: Նախորդ շաբաթ հանցագործնրը ներխուժել էին «Ռեալի» նախկին հարձակվող, ներկայումս «Ատլետիկոյում» հանդես եկող Ալվարո Մորատայի բնակարան: Մինչ այդ կողոպտիչներից տուժել էին Ժորդի Ալբան, Կարիմ Բենզեման, Խոակինը, Ժերար Պիկեն և այլն:

Նմանատիպ նյութեր