հիմնական կայք
Լրահոս

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով Արմավիրի մարզում նշանակվել է նոր ոստիկանապետ, Երևան քաղաքն էլ ունի նոր քրեականի պետ

ՀՀ ոստիկանության  պետ Վալերիյ Օսիպյանի  հրամաններով Արմավիրի մարզում նշանակվել  է նոր ոստիկանապետ, Երևան քաղաքն էլ ունի նոր քրեականի պետ Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վրաչության պետ:

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ունի մարդկային բարձր հատկանիշներ:

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանն է


© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք