211652_close_icon
views-count2263 դիտում article-date 19:04 12-06-2019

Եթե պաշտպանական կողմը հայտարարի, որ այդ հայտարարությունն անելիս Փաշինյանը նկատի չի ունեցել Ռ. Քոչարյանին, ապա պատրաստ ենք հրաժարվել հայցից. Հ. Ալումյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/12/Qocharyan-Pashinyan/3023551]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի հիմքերը։ «Հայցի հիմքում դրված է մի քանի փաստ, առաջինը՝ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թթ. հանդիսացել է Հանրապետության նախագահ, երկրորդը՝ 2019 թ. հուլիսի 26-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 500.1 հոդվածով, հետագայում այդ մեղադրանքով պարոն Քոչարյանը կալանավորվել է: Մյուս հիմքը՝ Վերաքննիչ դատարանի կողմից 2018թ. օգոստոսի 13-ին կայացրած որոշմամբ պարոն Քոչարյանը ազատ է արձակել և վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակելու հիմքում դրել է միայն մի հանգամանք, որ պարոն Քոչարյանը՝ որպես Հանրապետության նախկին նախագահ, օգտվում է անձեռնմխելիությունից»,– ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ վարչապետ Փաշինյանը Ֆրանսիայում արված հրապարակային հայտարարության մեջ ասել է հետևյալը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/12/Qocharyan-Pashinyan/3023551]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր