հիմնական կայք
Լրահոս

Սևազգեստ և նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են իրենց վեր դասել օրենքից. Հունան Պողոսյան. News.am

Սևազգեստ և նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են իրենց վեր դասել օրենքից. Հունան Պողոսյան. News.am News.am-ը գրում է. Պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով վեթինգի ենթարկվել եւ մտավախություններ չունեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ նորմալ է վերաբերում վեթինգին։


Նա խոսեց նաեւ մարզում տիրող իրավիճակից՝ հավաստիացնելով, որ մեծամասամբ իրավունքն ու օրենքը հարգող մարդիկ են սյունեցիները. «Թյուր կարծիք ունեք Սյունիքի մարզի մասին, այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր եղել են ու կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, որոնք պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»։

Հարցին՝ Սյունիքում սեւազգեստ խմբեր կա՞ն, նա նշեց. «Ե՛վ հանդերձանքի առումով եք ծայրահեղականացնում, ե՛ւ քրեածին իրավիճակի, դա մշտական աշխատանք է, ամեն օր պետք է աշխատել, որ մարդիկ հասկանան՝ չի կարելի իրեն օրենքից վեր դասել, դա ասվել է այն մարդկանց համար, որոնք փորձել են իրենց օրենքից վեր դասել։ Սեւազգեստ եւ նույնիսկ գունավոր հանդերձանք կրողներ կան, որոնք փորձում են վեր դասել օրենքից»։

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք