4034 դիտում
16:28 12-06-2019
Ռամոսն իր հարսանիքին հրավիրել է «Ռեալի» խաղացողներին, Պիկեին և Շաքիրային
Հունիսի 15-ին տեղի կունենա «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի և Պիլար Ռուբիոյի հարսանյաց արարողությունը: Այն կկայանա Սևիլյայի տաճարում:
33-ամյա ֆուտբոլիստը արարողությանը հրավիրել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, թիմակիցներ Լուկաս Վասկեսին, Կեյլորր Նավասին և Լուկա Մոդրիչին:
Հրավիրյալների թվում են նաև Իսպանիայի հավաքականում Ռամոսի թիմակիցները. Ժորդի Ալբան՝ իր կնոջ, Ռոմարա Վենտուրայի հետ, Սերժի Բուսկետըս՝ կնոջ, Ելենա Գալերայի հետ, և Ժերար Պիկեն՝ Շաքիրայի հետ:
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դել Բոսկեն նույնպես կայցելի արարողությանը, իսկ հավաքականի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն բաց կթողնի անձնական պատճառներից ելնելով:
Ռամոսը և Ռուբիոն միասին են ապրում 2012 թվականից: Նրանք երեք զավակ ունեն. Սերխիո-կրտսերը, Մարկոն և Ալեխանդրոն:
Նմանատիպ նյութեր
16109 դիտում
22:24 01-06-2018
Սպառնալիքների պատճառով Ռամոսն ու նրա ընտանիքի անդամները փոխել են հեռախոսահամարները
2349 դիտում
19:20 27-02-2019
Շաքիրային մեղադրում են խարդախության մեջ
10434 դիտում
14:38 01-05-2018
Ժորդի Ալբա. Վստահ եմ, որ «Ռեալի» խաղացողներին արգելել են չեմպիոնական միջանցք բացել
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը