211652_close_icon
views-count2581 դիտում article-date 15:59 12-06-2019

Գագիկ Ծառուկյանն այսօր Քննչական կոմիտեում կհարցաքննվի. Tert.am

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարեգին Գուլյանի ենթաշտաբի պետի մեքենան այրելու գործի շրջանակներում այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում կհարցաքննվի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/12/gagik-tsarukyan/3023501?fbclid=IwAR1I_bSqarmGl67P-dEhajO45cdE6A_qH-yZ_Jv50SoxHqvB7o6SzTIi61Y]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/08/1126863/]հրկիզվել [/url]էր ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան և տունը հրդեհելը «մուտիլովչիկների» կողմից սարքած շինծու գործ է:

Նմանատիպ նյութեր