211652_close_icon
views-count2261 դիտում article-date 15:03 12-06-2019

«Արթիկ» ՔԿՀ տեսակցության այցելած կալանավորի մոր մոտից հայտնաբերվել է հեռախոս

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր