931 դիտում
15:05 12-06-2019
Արմեն Գյոզալյան. Չնայած կոտրվածքի՝ Էդգարը շարունակում է մարզվել
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ ձեռքի կոտրված է ստացել:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում Ստեփանյանի մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմեց մանրամասները:
«Մոսկվայի մրցումների ժամանակ Էդգարը օմնյում ձևի խմբակային վազքին էր հասել: Բավական լավ արդյունք ուներ: Երկրորդ շրջանում բելառուս մարզիկի հեծանիվի շղթան պոկվեց: Էդգարն էլ այդ արագության տակ հազիվ կարողացավ ձեռքով մեղմել անկումը՝ հակառակ դեպքում ավելի լուրջ ու վտանգավոր հետևանք կարող էր լինել:
Էդգարի ձեռքն այժմ գիպսի մեջ է: Նա «Օլիմպավանում» է: Բժիշկ Դավիթ Մոսինյանը նրա կողքին է, հնարավոր ամեն ինչ անում է: Չնայած կոտրվածքի՝ Էդգարը շարունակում է մարզումները հատուկ մարզասարքերի վրա: Մարզավիճակ ենք պահում: Նա բնավորությամբ մարտիկ է: Ասում է, եթե կես տոկոս հնարավորություն էլ լինի՝ մասնակցելու ենք Եվրոպական խաղերին:
Վաղը պետք է նորից ստուգումներ անցնենք և գիպսը փոխարինենք բեկակալի, որը հնարավորություն կտա բռնել հեծանիվի ղեկը: Տրամադրությունը մարտական է: Լավատեսորեն ենք տրամադրված»,-նշել է մարզիչը:
Նմանատիպ նյութեր
4988 դիտում
17:52 25-10-2017
Արմեն Գյոզալյան. Հուսով եմ, որ Էդգար Ստեփանյանին կհաջողվի մասնակցել աշխարհի առաջնությանը
4741 դիտում
20:44 14-02-2017
Ոտքի կոտրվածքի պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը բաց կթողնի 2-3 ամիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6218 դիտում
18:15 18-02-2018
Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը շարունակում են մարզվել օլիմպիական դահուկուղում
Այս բաժնից
1192 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ