211652_close_icon
views-count854 դիտում article-date 14:52 12-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 4-ական, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու թմրանյութի իրացման 2-ական, սպանության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առանց լիցենզիայի հոգեմետ դեղեր ձեռք բերելու, առևտրային կաշառքի, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ավտոմեքենա փախցնելու և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 4, անձնական ունեցվածքի գողության 2 և սպնանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր