հիմնական կայք
Լրահոս

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի Մինսկում մայիսի 30-31-ը տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին նվիրված «Ժամանակակից սահմանադրական զարգացում. սահմանադրական վերահսկողության դերը իրավունքի սահմանադրականացման գործում» թեմայով միջազգային խորհրդաժողովը:


Ինչպես հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, խորհրդաժողովին մասնակցում են շուրջ երկու տասնյակ սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Թհորգեիրսդոտիրը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է դատավոր Աշոտ Խաչատրյանը, ով հանդես է եկել «Սահմանադրական քաղաքականություն և սահմանադրական արդարադատություն. հարաբերակցության հարցերը «իրավունքի քաղաքականացման» ներգործության պայմաններում» թեմատիկ զեկույցով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք