3574 դիտում
13:25 12-06-2019
Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազը
ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/978150.html]Արմենպրես[/url]»-ը, դատական նիստը դեռևս նախապատրաստական փուլում է և քննարկվում են տեխնիկական հարցեր:
Արմեն Դանիելյանը հորդորեց դատական նիստում բոլոր ներկա գտնվողներին պահպանել լռություն:
«Դատական նիստի ընթացքում ցանկացած հարց և խնդիր կարող ենք քննարկել: Խնդրում եմ նախապես դիմել դատարանի,ն և դատարանը բոլոր հնարավորությունները կընձեռնի, որպեսզի դատավարության մասնակիցները լիարժեք կարողանան իրենց իրավունքները իրացնել»,- ասաց Դանիելյանը:
Վերաքննիչում ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Դատարանի դահլիճում ներկա է ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք:
Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/978150.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3064 դիտում
21:28 23-05-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ
2974 դիտում
17:39 27-11-2018
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
10240 դիտում
16:58 03-12-2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Այս բաժնից
280 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
688 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
286 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին