հիմնական կայք
Լրահոս

Շիրակի մարզպետն ու Արթիկի քաղաքապետը ժամանակ չունեն փլուզված ու իրենից վտանգ ներկայացնող պատի խնդրի լուծումով զբաղվելու. երևի սպասում են արտակարգ դեպքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզպետն ու Արթիկի քաղաքապետը ժամանակ չունեն փլուզված ու իրենից վտանգ ներկայացնող պատի խնդրի լուծումով զբաղվելու. երևի սպասում են արտակարգ դեպքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցի հենապատը այս տարվա մայիս ամսվա սկզբներին փլուզվել է ու մինչև հիմա Արթիկի քաղաքապետարանն ու Շիրակի մարզպետարանը ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ փլուզված հենապատի վերանորոգման ուղղությամբ:


Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մայիսի սկզբներին փլուզումը տեղի ունեցավ, ահազանգեցինք բազմաթիվ տեղեր, այդ թվում՝ Շիրակի մարզպետարան, Արթիկի քաղաքապետարան, հույսով, որ միջոցներ կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար:

Սակայն հայտնի Արթին պապի օրինակով ասես նամակ գրած լինենք ռուսաց թագավորին: Սպասում ենք, թե երբ են Շիրակի մարզպետարանի ու Արթիկի քաղաքապետարանի չինովնիկները որոշելու տեղներից ժաժ գան:

Նշված հատվածը արդեն դարձել է վտանգավոր նաև երեխաների համար, ովքեր փլուզված պատի փողոցով անցնելով, երեխա են՝ մտնում են մեջը ՝ խաղալու, իսկ երեխային չես կարող ասել, էդ անտեր տեղը վտանգավոր ա: Էնքան են էդ պաշտոնյանները տեղները քնած մնալու, մինչև մի արտակարգ դեպք լինի, նոր գան սկսեն Կիկոսի մահը ապրել:

Խնդրում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջապես հետևություններ անեն ու վերացնեն թերությունը:

Հակառակ դեպքում՝ կստացվի որ նրանք կաբինետներում փափուկ բազկաթոռներին նստացծ իրենց թափանները լցնելով են զբաղվում»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Կիկոյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք