հիմնական կայք
Լրահոս

Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցըմեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հունաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:1:


«Դժվար խաղ էր, շատ դժվար հաղթանակ էր:

Տղաները շատ մեծ, քրտնաջան աշխատանք կատարեցին, շատ էներգիա ծախսեցին ու կարգապահ գործեցին: Մի քանի դրվագում կորցրին կոնցենտրացիան: Մենք շատ դժվարին հաղթանակ ենք տարել»:

Պաշտպանությունում վստահ խաղի մասին

«Ճիշտ է, եղան դեպքեր, որ զգոնությունը մի պահ թուլացավ: Առաջին գոլի ժամանակ էլ այդպես եղավ, սակայն եղան նաև մի շարք պահեր, որոնցում տղաները, իրոք, նվիրված ու կազմակերպված աշխատանք կատարեցին, չեզոքացրին մրցակցի վտանգավոր գրոհները»:

Հաղթողի հոգեբանությամբ խաղալը՝ հաղթանակի գրավական

«Իհարկե, ամենակարևորը ցանկությունն ու տրամադրվածությունն են: Տղաները մեծ ցանկությամբ ու տրամադրվածությամբ դուրս եկան դաշտ: Այդ երկու գործոնների առկայության դեպքում խաղը կստացվի»

Նախորդ խաղի համեմատ կային փոփոխություններ: Որքանով արդարացրին այդ փոփոխությունները.

«Փոխարինված ֆուտբոլիստներից ես գոհ եմ: Տարոն Ոսկանյանն անցած խաղում լավ խաղաց, Պետրոս Ավետիսյանը նույնպես լավ խաղ անցկացրեց: Տակտիկական որոշում էր, որ Հայկ Իշխանյանն էր խաղում, որի խաղից շատ գոհ եմ: Լավ ու կարգապահ ֆուտբոլ խաղաց»:

Կառլեն Մկրտչյանի մասին

«Կառլեն Մկրտչյանը երկու խաղում էլ փոխարինվել է վնասվածքի պատճառով, այլ ոչ այն պատճառով, որ չի կարող դաշտում անցկացնել 90 րոպե: Վնասվածքի լրջության աստիճանը չգիտենք»:

Երկրպագուների մասին

«Մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին: Երկար ճանապարհ են անցել, որպեսզի աջակցեն հավաքականին: Տղաներն այդ աջակցությունը զգում են, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

Երկրորդ խաղակեսի սկզբում բաց թողած գոլից հետո սրված խաղի մասին

«Մենք սպասում էինք, որ շատ մեծ ճնշում է լինելու: Մենք կորցրինք կենտրոնացումն ու գոլ բաց թողեցինք: Փառք Աստծո, փառք տղաներին, որ կարողացան դիմակայել ճնշմանը ու հաղթել»

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք