2231 դիտում
11:26 12-06-2019
Բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի մոտ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. news.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջեւ այսօր՝ հունիսի 12-ին, վաղ առավոտյան հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։ [url=https://news.am/arm/news/517899.html?fbclid=IwAR3q0U3RF6eyIcTXD-HbmMSITJUnLG5w-j1lcr16jKX-bGupDYANNDLN_QE]NEWS.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ են նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր պահանջում են դարձյալ կալանավորել Քոչարյանին։ Ոստիկանները եւ դատական կարգադրիչները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում դատարանի բակում։ Տեղադրվել են նաեւ արգելապատնեշներ։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի,
Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Նշենք, որ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/517899.html?fbclid=IwAR3q0U3RF6eyIcTXD-HbmMSITJUnLG5w-j1lcr16jKX-bGupDYANNDLN_QE]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
14:40 29-11-2021
Բողոքի ակցիա Գորիսի դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
7728 դիտում
12:52 09-08-2018
Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈւՂԻՂ. Tert.am
Այս բաժնից
298 դիտում
20:28 22-04-2024
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
496 դիտում
20:16 22-04-2024
Ոսկեպարում և Բաղանիսում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
253 դիտում
20:04 22-04-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին