211652_close_icon
views-count1747 դիտում article-date 11:13 12-06-2019

Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Ինչպես հաղորդել է Tengrinews-ը, նա երդվել է հանրապետության ժողովրդին Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում։ «Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է Տոկաևն այսօր՝ հունիսի 12-ին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, ինչից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը: Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: Ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաևը, ում առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր