211652_close_icon
views-count1078 դիտում article-date 09:47 12-06-2019

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ դեռ չի ձևավորվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա մարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սա­կայն այս ընթացքում անգամ չի ձևավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով՝ այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տևած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները և Կարեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը, թերևս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր