211652_close_icon
views-count11787 դիտում article-date 01:04 12-06-2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի ծանրագույն հաղթանակը Աթենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուրախացրեց իր երկրպագուներին՝ Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին: Առաջին խաղակեսում մեր տղաները հրաշալի թիմային խաղ ցուցադրեցին. արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը: 32-րդ րոպեին անհատական վարպետությամբ աչքի ընկավ Գևորգ Ղազարյանն ու կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց և հույները շոշափելի առավելություն ստանալով, անընդհատ գրոհում և վտանգավոր պահեր էին ստեղծում: Պետք է արժանին մատուցել մեր հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին, որը մի քանի դրվագում պարզապես փրկեց մեր թիմին: Սակայն 54-րդ րոպեին Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը և մե տղաների համար շատ դժվարին րոպեներ սկսվեցին: Սակայն 74-րդ րոպեին իր խոսքն ասաց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը գերազանց փոխանցումով Տիգրան Բարսեղյանին հարվածային դիրք դուրս բերեց և վերջինս երկրորդ հարվածով երրորդ գոլը խփեց: Դրանից հետո հույների գրոհները մի փոքր թուլացան: Բայց 87-րդ րոպեին արտակարգ գեղեցիկ հեղինակ դարձավ Ֆորտունիսը, որը Մեսիի ոճով շրջանցեց մեր հավաքականի մի քանի խաղացողի և վարպետորեն գրավեց դարպասը: Վերջին րոպեները իսկական վալիդոլային ստացվեցին: Մեր տղաներն էլ կարող էին մի քանի գոլ խփել, հույներն էլ կարող էին փրկել խաղը, բայց հաշիվն անփոփոխ մնաց և Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ վաստակելով 6 միավոր: Մեր խմբի մյուս խաղերում Իտալիայի հավաքականը կամային և չափազանց դրամատիկ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ՝ 2:1 և 12 միավորով միանձնյա առաջատարն է: Ֆինլանդիան 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և 9 միավորով 2-րդն է: Մեր հավաքականն արդեն 3-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր