հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում կանցկացվի ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը. մրցույթին կմասնակցի ավելի քան 100 երկիր

Հայաստանում կանցկացվի ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը. մրցույթին կմասնակցի ավելի քան 100 երկիր Հայաստանում տեղի կունենա «WORLD FOLK VISION» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը:


Մրցույթին մասնակցում է ավելի քան 100 երկիր. պատվիրակությունները հնարավորություն կունենան լայնորեն ներկայացնելու իրենց երկրի մշակույթը (պարարվեստ, երգարվեստ, երաժշտական կատարումներ, էթնո-նորաձևություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, կերպարվեստ):

Հայաստանի նախընտրական փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 28-29-ը, եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունիսին:

Եվրոպայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 19-22-ը, Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում, իսկ Եվրասիայի եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունվարի 5-10-ը, Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք