211652_close_icon
views-count1106 դիտում article-date 22:32 11-06-2019

Թրամփը նախատեսում է G-20-ի շրջանակում հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Ճապոնիայում՝ «մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա մենք սպասում ենք, որ նախագահը հանդիպումներ կունենա Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ: Դա հնարավորություն է հանդիպել կարևոր հարցերի շուրջ պոտենցիալ կարևոր ժամանակահատվածում»,- ասել է Բոլթոնը՝ Վաշինգտոնում կայացած տնտեսական համաժողովի ընթացքում:

Նմանատիպ նյութեր