211652_close_icon
views-count21141 դիտում article-date 22:08 11-06-2019

«Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը հասավ իր նպատակին՝ Թալիշի դիրքապահներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն իրականացնում էր «Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը։ Մայիսի 31-ին՝ դիրքապահների համար նախատեսված ջրի ուսապարկերը հասան Հայաստան և արդեն գտնվում են հասցեատերերի մոտ: Ուսապարկերը ձեռք բերելու համար «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր դրամահավաք, որով նպատակ ունեին գնել նվազագույնը 50 ուսապարկ, սակայն հավաքված գումարը հնարավորություն է տվել ձեռք բերել նախատեսվածից մի քանի անգամ ավելին: Ուսապարկերի բեռնափոխադրումն անվճար իրականացրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ գործընկեր «Գլոբբինգ» ընկերությունը: Հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և իր ողջ թիմը շնորհակալություն են հայտնում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, Արցախի պաշտպանության բանակին` հանձին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի թույլտվություններն օպերատիվ կերպով տրամադրելու և աջակցելու համար. «Նաև շնորհակալություն մեր գործընկեր «Գլոբբինգ» ընկերությանը բեռներն անվճար Հայաստան տեղափոխելու համար, քաղաքացի Կարեն Անտոնյանին՝ Երևանից Արցախ՝ առաջնագիծ, բեռների փոխադրումը սեփական միջոցներով իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ ջրի ուսապարկերի համար, ՀԿ-ի կողմից՝ հունվարի 28-ից մենարկել էր դրամահավաք, որն ավարտվեց մարտի 15-ին. «Դրանից հետո արդեն սկսվել են բանակցությունները չինական ընկերության հետ, որն էլ իր հերթին մոտավորապես 3000-3500 դոլարի զեղչ է արել»,-ասաց Դավիթ Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր