211652_close_icon
views-count23844 դիտում article-date 22:56 11-06-2019

Երևանի Կինեմատոգրաֆիստեների միության դահլիճում տեղի է ունեցել «Ասատուր» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 5-ին Երևանում Կինեմատոգրաֆիստեների միության դահլիճում տեղի ունեցավ «Ասատուր» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսը` ազգային, հասարակական, գրական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախոս, հայ բարերար եւ մեծ մտավորական լոնդոնաբնակ  Ասատուր Գյուզելյանն է: Լսում էս նրա սրտառուչ ու հուզումնալից կենսագրականն իր իսկ շուրթերից ու տեսնում դրանում հայ ժողովրդի պատմությունն ու անցած դժվարին ուղին: Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Արպելով և գործելով նշված երկրներում` նա մշտապես քաջատեղյակ է եղել հայկական գաղթօջախների հասարակական, քաղաքական, մշակութային ու ներքին կյանքին: Լոնդոնում հրատարակվող «Արեգակ» եւ «Լոնդոն» հայկական ամսաթերթերի գլխավոր խմբագիր եւ հրապարակախոս Ասատուր Կյուզելյանը հանդիսանում է նաև բազմաթիվ գրքերի, հոդվածների, հրապարակումների ու հարցազրույցների հեղինակ: Նա մշտապես աչքի է ընկնում հայրենագիտության, հայ ժողովրդի եւ եկեղեցու բազմադար պատմության, ինչպես նաեւ բազմաշերտ հայ գրականության իմացությամբ, և ազգանպաստ գործունեությամբ: Իսկ նրա մտերմությունները Պարույր Սեւակի, Նաիրի Զարյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Հրաչյա Ղափլանյանի, Հենրիկ Մալյանի, Վիլյամ Սարոյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Պավել Լիսիցիանի, Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Լեւոն Հախվերդյանի, Գևորդ և Գոհար Վարդանյաննորի, Սարա Չերչիլի` Անգլիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դստեր հետ կարող են դառնալ բազմասերիանոց կինոնկարի նյութ: Այս առումով, ֆիլմի հեղինակների`ռեժիսոր Գրիգոր Հարությունյանի և ստեղծագործական ողջ խմբի առջև դրված էր չափազանց բարդ խնդիր` ներկայացնել մի մարդու կյանքի պատմություն, որն ինքնին, ասես, հայ ժողովրդի պատմության համառոտ ամբողջացումը լինի: Վերջերս, 87-ը բոլորած ֆիլմի հերոսը մանրամասնորեն հիշում և առանձնակի ջերմությամբ ներկայացնում է 60- 70 տարվա վաղեմություն ունեցող իր կյանքի առանցքային նշանակություն ունեցող դեպքերն ու պատմությունները: Անրադառնում անձնական կյանքին`դաշնակահարուհի տիկնոջը` Վիվյենին, նրանց սիրո պատմությանը, երկու դստրերին և երեք թոռնիկներին, որքեր այսօր ոչ միայն հպարտանում են իրենղ պապիկով, այլև պապն արդեն հասցրել է հպարտանալ իր արժանի ժարանգորդներով: Ընտանեկան պատմությունները ներդաշնակորեն միահյուսվում են մեծահամբավ մարդկանց հետ ծանոթությանն ու երկարամյա ընկերությանը: Ասատուր Գյուզելյանն այսօր այն սակավաթիվ մարդկանցից է, ով եղել է Արամ Խաչատրյանի կրթսեր ընկերը: Կոմպոզիտորը ո'չ Թիֆլիսում, ո'չ էլ Մոսկվայում ուսանելու տարիներին հայկական կրթություն չի ստացել: Գրել և կարդալ Արամ Խաչատրյանը սովորել է ինքնուրույն արդեն հասուն տարիքում: Եվ հենց Ասատուր Գյուզելյանին, ում հետ ծանոթացել էր շրջագայությունների ժամանակ, կոմպոզիտորը գրում էր բացառապես հայերեն: «Սիրելի և անմոռանալի Ասատուր». միշտ այսպես էր սկսում իր նամակները՝ ուղղված Գյուզելյանին, ով հետագայում դարձավ «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի մեծ բարեկամը: Միշտ լինելով Մաեստրոյի կողքին նրա լոնդոնյան ուղևորության ժամանակ` պարոն Գյուզելյանը ականատեսն է եղել տարբեր հետաքրքիր իրադարձությունների, որոնց մասին ֆիլմում պատմում է մեծ ոգևորությամբ:  Անմիջական ու զավեշտական է հնչում ծանոթությունը Սառա Չերչիլի հետ: Պատմում է Ասատուր Գյուզելայնը. - Չերչիլի դստեր հետ իմ ծանոթյունը եղել է պատահական: Աներ-հայրս 25 սենյականոց մի հյուրանոց ուներ` չունեվոր ուսանողների համար: Ինձ այնտեղ տնօրեն նշանակեց: Բոլոր կարիքավոր ուսանողներին անվճար սենյակ էի տալիս: Աներ-հայրս ասում էր` սա բարեսիրական հաստատություն չէ, սա արևտրային կենտրոն է: Այդ հյուրանոցի կողքին մի «pab» կար: Կեսօրվա ճաշին այնտեղ էի գնում: Աշխատողները կատակով ինձ «Ազնավուր»էին կոչում: Հանկարծ տեսա կարմիր մազերով մի կնոջ, որը փորձում է մի խմիչք պատվիրել: Ասացի. - Տիկին, ներեցեք, ի՞նչ եք ցանկանում: - Մի հատ վիսկի: Անմիջապես պատվիրեցի երկու հատ: Տիկինը ցանկացավ վճարել, ասացի. - Մեր մշակույթի մեջ այդպիսի հասկացողություն չկա, մենք փող չենք վերցնում կանանցից: - Շատ շնորհակալ եմ: - Հիմա կարո՞ղ եմ ես քեզ հյուրասիրել, - հարցրեց տիկինը: Նորից մատուցողին պատվիրեցի, տիկինը նորից փորձեց վճարել, չթողեցի: Ասաց. - Կարո՞ղ ենք ծանաոթանալ, հետաքրքիր մարդ եք երևում: Ներկայանամ` ես Սառա Չերչիլն եմ: - Ասատուր Գյուզելյան, հայի անուն է: (Ի միջիայլոց, ես օտարներին միշտ այտպես եմ ներկայանում): Նրա հորը «բուլդոգ» էին ասում: Ես էլ առանց հապաղելու հարցրեցի. - Դուք բուլդոգի հետ կապ ունե՞ք: Ասաց. - Հայրս է: Ներողություն խնդրեցի, նա էլ թե` բոլորն էլ այդպես են ասում: Հետո ներկայացավ բանաստեղծուհի և ասաց, որ վաղը իր տանը, միջազգային գրական հավաքույթ կա: Ամիսը մեկ անգամ, աշխարհի չորս կողմերից գրողներ պիտի գան և ցանկացավ, որ իր հյուրը լինեմ: Այսպիսով սկսվեց մեր հանդիպումը և առաջին հանդիպմանը ասացի, որ ես էլ եմ գրում բանաստեղծություններ, նա խնդրեց, որ բանաստեղծություն ասմունքեմ հայերենով: 17 գրող կար` չինացի, հնդիկ, ճապոնացի, ամերիկացի, անգլիացի…ես խնդրեցի, որ լույսերը մարեն, մոմ վառեն, ու ես ծնկի եկած Պետրոս Դուրյանի «Տրտունջը» արտասանեցի: Սկզբում բացատրեցի Պետրոս Դուրյանը ով է եղել, ինչ է գրել, 21 տարեկան մահացել է: Տպավորթւոյւնը շատ ուժեղ էր: Երբ որ ճրագները վառեցին արևելյան գրողները արտասվում էին, իսկ մյուսները զուսպ էին, բայց հուզված: Դրանից հետո, Սառան ամեն հավաքույտին պարտադրում էր որ ես նրա բանաստեղծույունները կարդամ: Թեև մեծ մտավորականը քաղաքական գործիչ իրեն չի համարում, այնուամենայնիվ ֆիլմում նույնպես անրադառնում է մշտապես իր մտահոգության առիթ հանդիսացող բազմակուսակցության հարցին: Նա ասում է. «Հիմա հայրենակցական միություններն ու հատկապես կուսակցությունները պետք է մեկ շղթայի օղակները լինեն և բռնցքացած միասնականության ուժով` աշխատեն ստեղծել մի հայրենիք, որը լինի արդար, ժողովրդավարական և թափնցիկ: Հայրենիքի զորացումը մեծ չափով կախում ունի սփյուռքի միասնականությունից: Իսկ կուսակցությունները այդ գործին խանգարում են: Իմ համոզումն է. կա՛մ պետք է ստեղծվի համահայկական կենտրոնացված մի կազմակերպություն, կա՛մ կուսակցությունները պետք է լուծարվեն: Այսօր մեր ուժերի կարևոր մասը արտասահմանում է` Կալիֆորնիա, Լոնդոն, Փարիզ…որտեղ ասես չկան: Մենք այսօր ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեզ համար ամենից կարևորը` միասնական աշխատանքն է: Վիճելի հարցերը պետք է զանազանել անվիճելի հարցերից և բոլոր ուժով համախմբվել անվիճելի հարցերի շուրջ: Եթե նստենք սեղանի շուրջ և զատորոշենք վիճելի հարցերը անվիճելիներից` կտեսնենք, որ անվիճելի հարցեր չկան արդեն: Եթե հայ գաղութներն իրենց ջանքերը մեկտեղեն և ստեղծեն համահայկական կենտրոնացված մի կազմակերպություն` այդ ժամանակ միայն իրավունք կունենաք խոսելու սփյուռքահայության անունից: Այդ ժամանակ կկարողանան պարտադրել Հայաստանին, ստեղծել թափանցիք, արդար, ժողովրավարական մի հայրենիք, որ բոլորիս ուժով դառնա այնքան հզոր, որ մեր հարևանները չկարողանան րոպե անգամ մտածեն, թե այս ճեղքված, մասնատված ժողովրդին կարելի է կուլ տալ: Այդ ժամանակ Հայաստանն, իրականում, կզորանա»: Ֆիլմում գրեթե չի խոսվում Ասատուր Գյուզելյանի բարերարության և բարեգործության մասին, մի պարզ պատճառով` նա չի սիրում խոսել այդ մասին: Միայն մի առիթով ասել է. «Ճշմարիտ տիկինը երբեք չի շպարվում ու գեղեցկանում ի ցույց ուրիշների: Նա դա անում է ծածուկ և առաջին հերթին իր համար: Բարեգործությունն էլ դրա պես մի բան է: Այն ի ցույց դնելու համար չէ»: Անվերջ կարելի է պատմել այս հետաքրքիր ու յուրօրինակ մարդու մասին: Սակայն ֆիլմի ռեժիսոր` Գրիգոր Հարությունյանը, իր ներածական խոսքում ներկայացնելով «Ասատուր Գյուզելյան» երևույթը, հրաշալի բնութագրեց. մասնագիտությամբ` ՄԱՐԴ: [b]Պատրաստեց` Սուսաննա Հովհաննիսյանը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր