211652_close_icon
views-count9432 դիտում article-date 21:08 11-06-2019

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/163658?fbclid=IwAR2lTdVZZiv6PzBZVEj_yfV6elpDLX4feYOFWmdUGpOF5XGdds0oGO-_yao]armtimes.com[/url]-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների եւ զարմիկների հետ հանգստանալիս են եղել, երբ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, երբ նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է ջրահեղձ լինել: Տիգրանին հաջողվել է երեխային վտանգավոր հատվածից առաջ բերել, մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել: Լողափին են եղել Տիգրանը, Ալեքսանդրը եւ Աշոտը, որոնք համադասարանցիներ են, ինչպես նաեւ Տիգրանի 14-ամյա զարմիկն ու ընկերներից մեկի զարմիկը: «Комсомольская правда. Самара» կայքը հայտնում է, որ պատանիները ջրում լողալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են ջրահեղձ լինել, սուզվել, երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ: Ականատեսները պատմել են, որ երբ տղաներին ջրում նկատել են, ուշ են հասկացել, որ նրանք իրականում օգնություն են կանչում, որովհետեւ տպավորություն է եղել, թե ուղղակի ջրում խաղում են: Լողափին գտնվող մարդիկ փորձել են հասնել Տիգրանին, սակայն այդ հատվածը շատ խորն է եղել, քանի որ ողբերգական իրադարձության վայրում ավելի վաղ ավազ էին արդյունահանել, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել: Տիգրանի դասընկերները պատմել են, որ 17-ամյա պատանին լավ լողորդ է եղել, նաեւ սպորտսմեն, կվադրոցիկլ է վարել, օգոստոսին լրանալու էր Տիգրանի 18 տարին:

Նմանատիպ նյութեր