հիմնական կայք
Լրահոս

Բենիտեսը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ

Բենիտեսը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ «Չելսին» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիին փոխարինող է փնտրում:


Լոնդոնցիները բանակցություններ են սկսել «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Դա կարագացնի Սարիի տեղափոխությունը «Յուվենտուս»:

Բենիտեսի հետ բանակցությունները բավական առաջ են ընթացել: «Չելսին» պատրաստ է Սարիին «Յուվե» բաց թողնել միայն այն դեպքում, եթե նրան փոխարինող գտնի:

Սպասվում է, որ «Յուվենտուսը» Սարիին կարող է նշանակել առաջիկա երկու օրերին:

Բենիտեսը առայժմ չի երկարաձգել պայմանագիրը «Նյուքասլի» հետ, որտեղ արդեն 3 տարի աշխատում է: Հիշեցնենք, որ իսպանացին «Չելսին» գլխավորել էր 2012-2013 թվականներին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք