211652_close_icon
views-count14943 դիտում article-date 18:43 11-06-2019

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու Փաշինյանին ներողություն խնդրել զրպարտության համար. նիստը կկայանա վաղը. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/11/Khocharyan-pashinyan/3022715]Tert.am[/url]-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր: Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումով թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/11/Khocharyan-pashinyan/3022715]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր