211652_close_icon
views-count1271 դիտում article-date 17:48 11-06-2019

«Ճանապարհ դեպի Մինսկ». Վլադիմիր Ալավերդյան

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 7-րդ հերոսը Վլադիմիր Ալավերդյանն է՝ թիավարություն։ Վլադիմիր Ալավերդյան Մարզաձեւը։ Թիավարություն (բայդարկա) Ծնվել է։ 05/09/1995 Ծննդավայրը։ Երեւան Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2013թ-ին Կանադայում աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելը Ամենակարեւոր հաղթանակը։ 2009թ-ին 13 տարեկանում մեծահասակների Հայաստանի չեմպիոնությունը Եվրոպական խաղերում… «Նպատակս լավագույն տասնյակում հայտնվելն է։Կփորձեմ առավելագույն անել։ Այս խաղերը եւս մեկ քայլ են դեպի Տոկիո-2020»։ Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերն են՝ հունիսի 25-27-ը:

Նմանատիպ նյութեր