հիմնական կայք
Լրահոս

«Մեզ ասեցին՝ ձեր տղան ինքնասպանություն է գործել». 30-ամյա տղայի հարազատները շոկի մեջ են. 168.am

«Մեզ ասեցին՝ ձեր տղան ինքնասպանություն է գործել».  30-ամյա տղայի հարազատները շոկի մեջ են. 168.am Այսօր ապարանցի Ասլանյանների ընտանիքը հուղարկավորեց տան միակ զավակին՝ 30-ամյա Արթուր Ասլանյանին, հայտնում է 168.am-ը։


Արթուրի դին երկու օր առաջ հայտնաբերել էին երևանյան հյուրատներից մեկում։ Մատուցողը պատվիրած խմիչքը փորձել է սենյակ տանել, դուռը բացելիս նկատել է՝ տղայի մարմինը կախված է վարագույրի ձողից։ Իրավապահներն ընտանիքին հաջորդ օրն են դեպքի մասին տեղեկացրել, դիահերձարանից տղայի մարմինն առանց ստուգելու՝ հարազատները հունիսի 8-ին՝ շաբաթ օրը, տարել են տուն։

Վարկած կա, որ Արթուրին իրականում տանջամահ են արել երևանյան հյուրատներից մեկում, հետո մարմինը կախել վարագույրի ձողից, իբր ինքնասպանություն է գործել։ Այս վարկածն ընտանիքի ու հարազատների շրջանում նրան թաղելուց առաջ է հիմնավորվել, այսօր արդեն թաղման թափորի մարդիկ են նկատել, որ շոգից հալված գրիմն այլևս չի կարողացել թաքցնել տղայի մարմնի վրայի բռնության հետքերը։

«Երեկ պանիխիդան էր, ուշ երեկոյան, երբ ժողովուրդը ցրվեցին տներով, ասեցինք՝ բացենք Արթուրի մարմինը, հագը վադալազկա էր, փորձեցինք հանել, սարսափելի տեսարան էր… Տեսանք՝ վիզը կտրված է, գլուխը շուռ տվեցինք, հետևում հարվածի տեղեր կային, կոտրված էր ոտքը, ամորձիներն էին վնասել, ու էս ամենը, չգիտես ոնց, ինքնասպանություն են որակել… ո՞նց կարող են, ի՞նչ են փորձում կոծկել։ Մարդն ինքն իրեն ոնց կարար էդքան վնասել, ջարդել իր մարմինը, բռնության հետքերը խիստ նկատելի էին, նույնիսկ մորգում էդքան գրիմ էին արել, բայց էլի չէր թաքցվել։ Էսօր առավոտյան թաղելուց առաջ էդ հետքերն ավելի նկատելի դարձան, քանի որ հենց շոգը տվեց, գրիմը հալվել էր լրիվ, մենք չենք հասկանում՝ ի՞նչ կարող է պատահած լինել մեր տղայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց մահացածի մորեղբոր որդին՝ Հովհաննես Ասիկյանը։

Նրա խոսքով՝ կասկածելի հանգամանքներ կան, այս մահվան դեպքի տակ ինչ-որ բան է թաքցվում։

Ասում է՝ «Շոկի մեջ ենք, չենք հասկանում՝ ինչի՞ց հետո և ո՞ւմ ձեռքով մեր տղան կարար էս օրն ընկնել»։

Տղայի հարազատները տարակուսած են, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տղայի հետ կատարվածը քննչական խումբը շտապել է ինքնասպանություն որակել։

«Մեզ ասեցին՝ ձեր տղան ինքնասպանություն է գործել, հյուրանոցի վարագույրի կառնիզից սավանով կախել է իրեն։ Մի՞թե էս հետքերը չէին նկատել իրավապահները, ո՞նց կարող էր 30 տարեկան տղամարդն ինքն իրեն կախել վարագույրի ձողից, հո երկու կիլո պոմիդոր չէ՞ր, էդ մեծ մարմնի ծանրությանը, պարզ է, չէ՞, որ վարագույրի ձողը չէր դիմանա, աբսուրդ է ուղղակի»,- այս վարկածից տարակուսած՝ պատմում էր մահացածի հարազատը։

Նրա խոսքով՝ հունիսի 6-ին սպանված եղբոր դին, չգիտես ինչու, երկու օր մնացել է հյուրանոցում, ուրբաթ օրը մատուցողուհու կողմից հայտնաբերված դիակը մեկ օր ավելի շարունակել է մնալ նույն վայրում, հետո փորձաքննության է ենթարկվել Երևանում գտնվող դիահերձարանում։ Դատաբժշկական եզրակացությունը հայտնի կդառնա տասն օրից։ Մինչ այդ ընտանիքի անդամներն իրենք իրենց վարկածները կուսումնասիրեն։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք