4254 դիտում
14:55 11-06-2019
ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան
Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները: «[url=https://armenpress.am/arm/news/978009.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եվ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին: Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով: Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասաց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նաև հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպած խորհրդարանական լսումները:
«Երեկ ՀՀ Ազգային ժողովում ընթացան ԵԱՏՄ ինտեգրացիոն խնդիրների վերաբերյալ առաջին խորհրդարանական լսումները: Անցավ առարկայական քննարկում կառավարության անդամների, ԵԱՏՄ անդամ երկրների և ՉԺՀ դեսպանների, փորձագետների, հասարակական սեկտորի անդամների միջև, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր առնչվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիային: Պետք է ասեմ, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփման մեջ են մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունների համատեղ միջոցառումների շրջանակում»,- նշեց Կոպիրկինը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը:
«2018թ. տվյալներով մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առևտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Հայաստանի Հանրապետությունը 2019թ. ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը:
Նմանատիպ նյութեր
2520 դիտում
12:23 11-11-2019
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար
Այս բաժնից
562 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
475 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
403 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ