հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած 47-ամյա տղամարդը ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած 47-ամյա տղամարդը ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանն էր, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Հին Հալիձորի վարչական տարածքում, որտեղ օձը խայթել է։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք