1265 դիտում
13:06 11-06-2019
Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է
Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նախորդ տարի ավելացել է 3000-ով: Այդ թվում աճել է տարիքային կենսաթոշակ ստացողների թիվը, նվազել հաշմանդամության կենսաթոշակառուներինը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակների մասով ծախսը կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: 2018-ին արձանագրվել է կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը վերջին տարիներին կրում է շարունակական բնույթ, փոխկապակցված է ժողովրդագրական իրավիճակի միտումների հետ: 2018-ին նրանց քանակն աճել է շուրջ 3000-ով, ավելացել է տարիքային կենսաթոշակառուների քանակը, դրան զուգահեռ նվազել է հաշմանդամության կենսաթոշակառուների քանակը։
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ծախսերը 2018-ին կազմել են 416 մլրդ դրամ, սակայն նախարարության միջոցով իրականացված փաստացի ծախսը կազմել է շուրջ 351 մլրդ դրամ: Դրանից համակարգի պահպանման ծախսերը կազմել են 4.1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը ծախսվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի համար:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
20:44 17-10-2023
Գազայում զոհերի թիվը հասնում է 3000-ի, վիրավորների թիվը՝ 12 հազար 500-ի
5258 դիտում
21:45 27-02-2017
Կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը. Ֆիննախ
2472 դիտում
14:55 29-11-2018
Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարվում է. նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից