հիմնական կայք
Լրահոս

Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնված հատվածներն անձրևաջրերից ավերվում են․ «Հայաստանի Հանրապետություն»

Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնված հատվածներն անձրևաջրերից ավերվում են․ «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքից անձրևաջրերը հոսում են վերականգնված որմնակամարների վրա: Օձունի ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը անհանգստացած է. եթե ջրահեռացման հարցը չլուծվի, առաջիկա մի քանի տարում չամբողջացվի թաղակապն ու ծածկասալ չդրվի, նոր վերականգնված հատվածները կրկին կավերվեն:


Տեր Վրթանեսն ասում է` աղոթասրահի տանիքների ծածկերի վերականգողական աշխատանքներն ավարտվել են, բայց քանի որ արտաքին եռակողմ սրահները ծածկերից զուրկ են, անձրևաջեր են գոյանում, տանիքից թափվում են որմնակամարների վրա` լվալով իջնում մինչև հիմքեր: Ուստի որմնակամարների ջրամեկուսացման հարցը այս պահին հրատապ է: «Վերականգնված հատվածները մի քանի տարի հետո ջուրն են գցվելու: Արտաքին եռակողմ սրահները ծածկի խնդիր ունեն: Պատկերացրեք այսպես` խոհանոց են սարքում` առանց տանիքի: Արխիվային լուսանկարներ ունենք արված 1914թ.` Գարեգին Հովսեփյանի կողմից, որոնցում հստակ երևում են արտաքին սյունաշարով սրահների ծածկերը:

Հայաստանում տուրիզմի զարգացում են ուզում: Լոռու մարզում ամենաշատը այցելում են Հաղպատ, Սանահին, Օձուն, Քոբայր: Գոնե այս սրբավայրերը Մայր Աթոռի և պետության համատեղ ջանքերով պահպանության տակ պետք է լինեն»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք