211652_close_icon
views-count1143 դիտում article-date 10:11 11-06-2019

Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է, այն նախատեսված էր 2015-2018 թվականների համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Ի դեպ, նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի պակաս չի եղել, բայց նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան աներևակայելի չափերի էր հասել, և այս ամենը բացահայտվեց թավշյա հեղափոխությունից հետո: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե փաստաթղթեր են անհրաժեշտ, այլ իշխանությունների քաղաքական կամքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր