211652_close_icon
views-count3642 դիտում article-date 08:59 11-06-2019

«Իմ քայլը» Արտակ Զեյնալյանին մեղադրել է սաբոտաժի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության այլևս նախկին նախարար Արտակ Զեյնալյանը երեկ անդրադառնալով հրաժարականի իր դիմումին՝ հայտարարել էր, որ նման քայլի է դիմել «տեղեկատվական հոսքերը գնահատելու» արդյունքում: Մեր տեղեկություններով՝ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից: Խմբակցության անդամները նրան մեղադրել են սաբոտաժի մեջ՝ մեղադրանքը հիմնավորելով այն հանգամանքով, որ Զեյնալյանի ղեկավարած նախարարությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, այդպես էլ չպատրաստեց ու խորհրդարան չներկայացրեց դատավորների վեթինգի և անցումային արդարադատության մասին օրենքի նախագծերը կամ գոնե դրանց հայեցակարգերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր