211652_close_icon
views-count799 դիտում article-date 19:45 10-06-2019

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Նմանատիպ նյութեր