211652_close_icon
views-count1772 դիտում article-date 19:09 10-06-2019

Ջասթին Բիբերը մենամարտի է հրավիրել դերասան Թոմ Կրուզին

Երգիչ Ջասթին Բիբերը մենամարտի է հրավիրել հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզին՝ առաջարկելով այդ մենամարտը կազմակերպել Մարտարվեստի բացարձակ առաջնության (UFC) նախագահ Դեյն Ուայթին: «Ես ցանկանում եմ Թոմ Կրուզին օկտագոնում մենամարտի հրավիրել: Թոմ, եթե մերժես, դա կնշանակի, որ վախենում ես: Ու այդ վախով էլ ապրելու ես: Ո՞վ կկազմակերպի մարտը: Դեյն Ուայթը՞», գրել է Ջասթինն իր թվիթերում: Այդ մարտը՝ խառը մարտարվեստի կանոններով, կազմակերպելու ցանկություն են արդեն հայտնել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնորր Մաքգրեգորը և նախկին հայտնի բռնցքամարտիկ Օսկար Դե Լա Խոյան: «Եթե Թոմը համաձայվի այդ մարտի, մենք այն կկազմակերպենք: Կկարողանա՞ Կրուզը կռվել այնպես, ինչպես՝ կինոյում», գրել է Մաքգրեգորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր