211652_close_icon
views-count1041 դիտում article-date 15:55 10-06-2019

Հարկադիր կատարման ծառայությունում ամենամասյա խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ մայիս ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Զեկուցվել է, որ հաշվետու ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 368 440 644 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 103 798 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 98 324 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել է նաև, որ Ծառայությունում շուտով ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կատարողական վարույթների շրջանակներում արգելադրված հաշվեհամարներում առկա դրամական միջոցների ավտոմատ բռնագանձման իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կատարողական վարույթների իրականացման արդյունավետությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր