հիմնական կայք
Լրահոս

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. ալափարսցիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը. պահանջում են 10 տարուց ավելի ոռոգման ջրի խնդիրը լուծել. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու փոխմարզպետը. վերջինը «Մակարովի գյուլլի նման թռավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. ալափարսցիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը. պահանջում են 10 տարուց ավելի ոռոգման ջրի խնդիրը լուծել. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու փոխմարզպետը. վերջինը «Մակարովի գյուլլի նման թռավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն մի քանի ժամ է, Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։


Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք։ Բազմիցս դիմել ենք թե նախորդ իշխանություններին, թե ներկա։ եթե նախորդները վարպետորեն խաբում էին, ապա ներկայիս ջրային կոմիտեի պատասխանատուները նույնպես խաբում են։ Մենք գիտենք, որ եթե ցանկություն ունենան, ջրի հարցը կլուծեն։ Էլ չենք ասում խմելու ջրի մասին։ Դա էլ է խնդիր ու հույս ունենք, որ գոնե այսօրվա ակցիայից հետո Կոտայքի մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նաև խմելու ջրի խնդիրը լուծվի»։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը, սակայն գյուղացիները նրան լսել անգամ չեն ուզում և անգամ մարդիկ պատրաստ էին «մի քանի մուշտի տային» Ա. Խաչատրյանին, սակայն Չարենցավանի ոստիկանապետին և Կոտայքի փոխմարզպետին հավատալով՝ ասում էին. «Այս անգամ քո ջուրը չենք կտրում, բայց եթե կրկնվի նույն աշխատաոճը, ինչ այս 10 տարիների ընթացքում տեսնում ենք, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների»։

ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ջրի խնդրի պատճառով տուժում է 1000-ից ավելի տնտեսություն, ովքեր տարիներով ստեղծած իրենց մրգատու այգիներն ու ցանքատարածությունները չեն կարողանում ջրել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի փոխմարզպետը, տեսնելով, որ տեսաձայնագրվում է, «Մակարովի գյուլլի նման ճողոպրեց»՝ հրաժարվելով որևէ պատասխան տալ։ Միայն ասում էր. «Ջուրը կլինի, ջուրը կլինի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք