1933 դիտում
11:37 10-06-2019
Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։ «[url=https://armenpress.am/arm/news/977830.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։
«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով արմատախիլ անել մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9.2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ սա իր տեսակի մեջ առաջին գործարար համաժողովն է։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
12:23 19-10-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը իտալացի գործարարներին հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի
Այս բաժնից
316 դիտում
19:50 19-04-2024
Արամ Ա Կաթողիկոսը ՄՔԴ դատախազի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքները
322 դիտում
19:37 19-04-2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
403 դիտում
19:27 19-04-2024
Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է․ՊԵԿ (տեսանյութ)