հիմնական կայք
Լրահոս

Անցկացվել է ավանդական ուշուի Հայաստանի առաջնությունը. լավագույն մարզիկները Հայաստանը կներկայացնեն ուշուի մեծահասակների աշխարհի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անցկացվել է ավանդական ուշուի Հայաստանի առաջնությունը. լավագույն մարզիկները Հայաստանը կներկայացնեն ուշուի մեծահասակների աշխարհի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ավանդական ուշուի Հայաստանի առաջնությունը։ Այն նաև հանդիսանում էր Շանհայում սպասվելիք աշխարհի առաջնության մասնակից մարզիկների ստուգատես։


Ըստ արժանավույնս՝ հավաքականի մարզիչների և մարզչական խորհրդի որոշմամբ, ընտրվեցին այն մարզիկները, ովքեր այս տարի Հայաստանը կներկայացնեն ուշուի մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Ինչպես նշեց Հայաստանի Ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, առաջնությունը հետապնդում է մի քանի նպատակներ։ Առաջինը սպորտի հանդեպ գալիք սերունդների մեջ սեր սերմանելն է և ապագայում առողջ սերունդ ունենալու և հզոր զինվոր պատրաստելու խնդիրը։

Երկրորդ՝ հաշվառել մեր ուժեղագույն մարզիկներին և հոկտեմբերին Շանհայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակից մարզիկների ընտրությունը։

«Աշխարհում, լինելով ուժեղագույն երկրներից մեկը, պարտավոր ենք առավելագույն պատրաստակամությամբ ներկայանալ աշխարհի առաջնությանը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ավանդական ուշուի ողջ անձնակազմին՝ նվիրական աշխատանքի համար«- նշեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք