211652_close_icon
views-count54490 դիտում article-date 14:11 10-06-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 18-ամյա վարորդը BMW-ով հայտնվել է Ավանի գերեզմաններում՝ կոտրելով մի քանի շիրմաքար. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Հրաչ Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 35 NԼ 939 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Ն. Սաֆարան փողոցի թիվ 77/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանների ցանկապատին և գլխիվայր հայտնվել գերեզմաններում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գերեզմաններում հայտնվելու արդյունքում մի քանի շիրմաքարեր կոտրվել են։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել գերեզմաններից և տեղախոփվել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր