հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշեն գյուղում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Ford Transit-ը. Газель-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշեն գյուղում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Ford Transit-ը. Газель-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդանի բնակիչ՝ 28-ամյա Սարիբեկ Հովհաննիսյանի վարած Fօrd Transit մակնիշի 483 ԼP 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մանուկյանի վարած թիվ 57 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0887 Տ համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Հակոբ Մարտիրոսյանը։

Փաստի առթիվ ավագ տեսուչ Ռ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ, սակայն, ըստ ճանապարհային երթևեկության կանոնների՝ նշված խաչմերուկը հավասարազոր է, և աջից հարված ստացողը պետք է զիջի ճանապարհը։ Այս դեպքում՝ աջից հարված ստացել է մարդատար Газель-ը, հետևաբար, նա պետք է զիջեր Ford Transit-ին։

Газель-ը քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ Ժամանել է նաև «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք