հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. վիրավոր ամուսինների հարազատները շնորհակալություն են հայտնում սանավիացիայի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. վիրավոր ամուսինների հարազատները շնորհակալություն են հայտնում սանավիացիայի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:


Ժամը 13:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Կարեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 07 OO 781 համարանիշի ավտոմեքենայով` Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 75 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Մխիթարյանն ու նրա ուղևոր, 27-ամյա Լ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկաններն ու Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո արդեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհիվ սանավիացիայի ուղղաթիռով Լ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մարտունու հիվանդանոցի մոտ հավաքվածներy SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ Կ. Մխիթարյանն ու Լ.Մ.-ն ամուսիններ են և իրենց շնորհակալությունն էին հայտնում առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, ում շնորհիվ սանավիացիայով վիրավորին տեղափոխեցին Երևան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք