211652_close_icon
views-count1645 դիտում article-date 18:39 09-06-2019

Բակո Սահակյանը հանդիպել է ԿոնԻՖԱ-ի կազմակերպմանը մասնակից կամավորականների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության(ԿոնԻՖԱ) կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։

Նմանատիպ նյութեր